ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանն այսօր նշում է 61-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը պատմել է ոչ միայն ծննդյան տարեդարձի անակնկալների, այլեւ ապագա թոռնիկի մասին` նշելով, որ առաջինն իրեն շնորհավորել է Միացյալ Նահանգներում բնակվող դուստրը` Էմմին:
Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը
Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրենն այսօր աշխատանքի չի գնացել, փոխարենն առավոտյան աշակերտներն են իր բնակարան այցելել:).«Նրանք մեծ անակնկալ մատուցեցին ինձ` երգելով ու պարելով: Երեկոյան էլ կնշեմ հարազատներիս շրջապատում»:
Երգչուհին անկեղծորեն ասել է, որ տխուր է Էմմիի` իրենից հեռու գտնվելու պատճառով.«Հնարավոր բոլոր միջոցներով ամեն րոպե խոսում եմ դստերս հետ, տեսնում ու լսում ձայնը: Կարեւորն այն է, որ նա այժմ երջանիկ է, դրանով տխրությունս փոքր-ինչ մեղմվում է»:
Էմմին շուտով տղա կունենա
Նադեժդա Սարգսյանից հետաքրքրվել ենք` արդյոք չի պատրաստվում ԱՄՆ մեկնել, քանի որ թոռնիկը շուտով կծնվի.«Իհարկե, կմեկնեմ, առաջ Աստված: Վաղը պետք է գնայի, բայց բժիշկներս դեռ թույլ չեն տալիս ինքնաթիռ նստել: Թոռնիկս այս տարվա իմ ամենամեծ նվերն է լինելու, նրա ծննդյան օրն ամենաերջանիկ օրերիցս մեկն եմ համարելու, ինչպես եղավ Էմմիի ծննդյան օրը»:
Ապագա տատիկի խոսքով` Էմմին դեռ չի թողնում փոքրիկի համար գնումներ անի. «Մեր հայկական ավանդույթին է հետեւում, ասում է` միայն ծնվելուց հետո»: Նրանից տեղեկացել ենք նաեւ, որ թեեւ գիտեն երեխայի սեռը` Էմմին տղա է ունենալու, փոքրիկի համար անուն դեռ չեն որոշել` կրկին սպասելով նրա ծննդին:
BRAVO.am-ը շնորհավորում է Նադեժդա Սարգսյանին` մաղթելով առողջություն եւ ամենայն բարիք:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO-ի, Առաջին ալիքի եւ Նադեժդա Սարգսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: